Շաբաթ օրը վաղ առավոտյան Գազայի հատվածից «Համաս»-ի կողմից Իսրայելի հրթիռակոծության հետևանքով, նախնական տվյալներով, ավելի քան 800 մարդ է զոհվել, նրանց թվում կան օտարերկրացիներ, կան նաև գերեվարվածներ, նրանց ստույգ թիվը, սակայն, հայտնի չէ։
Զոհվածներից առնվազն 250-ի մարմինները Գազայի հատվածի սահմանի մոտ անցկացվող երաժշտական փառատոնի վայրում են հայտնաբերվել։
Պաղեստինի իշխանությունները հայտարարում են ավելի քան 560 զոհի մասին, երկու կողմում վիրավորների թիվն անցնում է 2 հազարից։
Զոհերի, վիրավորների ավերածությունների մասին վկայող ահասարսուռ կադրեր են ստացվում թե՛ Իսրայելից, թե՛ Գազայի հատվածից։
Հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան «Համաս»-ի զինյալները Գազայի գոտուց սկսել են հազարավոր հրթիռներ արձակել իսրայելական բնակավայրերի վրա:
Իսրայելի կառավարությունը պատերազմական դրություն է հայտարարել, իսկ Պաշտպանության բանակը հակահարձակում է սկսել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաղեստինցիներն անանկալ հարձակում են իրականացնում Իսրայելի դեմՊաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտնում է, որ իսրայելցի զինվորականները վերականգնել են վերահսկողությունը Գազայի մոտ գտնվող համայնքների նկատմամբ, բայց դեռ որոշ հատվածներում պաղեստինցի զինյալների հետ տեղային բախումներն ակտիվ շարունակվում են։
Ավելի վաղ Իսրայելը հայտնել էր, որ մարտեր են ընթանում Իսրայելի տարածքի «յոթ կամ ութ» վայրերում:
Հագարին հավելել է, որ Իսրայելը «Համաս»-ի հարձակումից հետո 300 հազար պահեստազորայինների զորակոչ է հայտարարել և անցնում է հարձակման։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելցի զինվորականները վերականգնել են վերահսկողությունը Գազայի մոտ գտնվող համայնքների վրա․ BBCԻսրայելի բանակի հրամանատար Հերցի Հալևին հայտարարել է. - «Իսրայել Պետությունը և Իսրայելի Պաշտպանության բանակն այժմ պատասխանում են «Համաս»-ի հանցավոր և դաժան հարձակմանը: Գազայի հատվածից ահաբեկիչների ներխուժումը խաղաղ բնակիչների տներ՝ արյունոտ ահաբեկչություն է։ Հետևաբար, մենք հարձակվում, հետապնդում և վնասում ենք բոլոր նրանց, ովքեր մասնակցել են դրան։ Եվ այսպես էլ շարունակելու ենք։ Ես գիտեմ, որ անցած օրը ծանր է եղել։ Գինը ծանր է։ Գիտեմ, որ կան բազմաթիվ հարցեր և մեծ հիասթափություն: Մենք զոհեր ունենք խաղաղ բնակիչների, անվտանգության ուժերի շրջանում, մեր զինվորներն են զոհվել ու վիրավորվել, ոմանք գերեվարված են: Հետևաբար, սա պատերազմ է, այլ ոչ թե պարզապես ռազմական գործողություն: Սպասվում են երկար ու բարդ մարտական օրեր, բայց իսրայելական բանակը կհասնի իր անհրաժեշտ նպատակներին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի ԶՈՒ ԳՇ պետ. «Առջևում երկարատև բարդ կռիվներ են»Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ հրամայել է պաշարման մեջ վերցնել Գազայի հատվածը՝ արգելելով սննդի, վառելիքի, էլեկտրականության մատակարարումը։
Իսրայելը վերահսկում է իր սահմանային անցակետով Գազայի հատված մտնող ապրանքները: Սակայն Իսրայելի հետ սահմանը Գազայի հատվածի համար միակը չէ, այն սահմանակից է նաև Եգիպտոսին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը Գազայի հատվածի ամբողջական շրջափակում է սահմանումՍա «Համաս»-ի կողմից վերջին տասնամյակների ամենախոշոր հարձակումն է, և այն բազմաթիվ հարցեր ու քննադատություն է առաջ բերել։ Մասնավորապես, իսրայելական հետախուզության՝ «Մոսադ»-ի նախկին ղեկավար Դենի Յաթոմը BBC-ի հետ զրույցում հայտնել է, որ «Համաս»-ի շաբաթօրյա հարձակումն Իսրայելի անվտանգության մարտավարության և հետախուզության ամբողջական ձախողման մասին է խոսում։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է նաև, որ զորքեր են տեղակայել Լիբանանից ենթադրյալ ներխուժման դեմ, որ ըստ իրենց տեղեկությունների՝ որոշ զինված անձինք Լիբանանից մտնում են Իսրայել, որ իրենք նաև սկսել են ուղղաթիռներով հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին։
Լիբանանի վարչապետը հատարարել է, որ իրենք չեն ցանկանում ներքաշվել Իսրայելի և «Համաս»-ի միջև հակամարտությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի բանակը հրետանային հարվածներ է հասցնում Լիբանանի տարածքինՄիևնույն ժամանակ, ստացվում են առաջին արձագանքները աշխարհի պետություններից։ Եվրամիության արտգործնախարարները վաղը արտահերթ հավաք կանցկացնեն՝ քննարկելու իրավիճակը և միասնական դիրքորոշում հայտնելու։
Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելի մամլո խոսնակ Պետեր Ստանոն ասել է՝ Եվրամիության 27 երկրները հստակ հայտարարել են, որ Իսրայելն ունի իրեն պաշտպանելու իրավունք։
Եվրոպական հանձնաժողովը վերանայում է պաղեստինցիներին հատկացվող 691 միլիոն եվրոյի ողջ փաթեթը, ֆինանսական աջակցությունը սառեցվել է։ Թե ինչ չափով կշարունակվի աջակցությունը, կշարունակվի թե ոչ, ըստ Եվրահանձնաժողովի խոսնակի՝ քննարկման փուլում է։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Ղեյթի հետ բանակցություններից հետո այսօր հայտարարել է, որ կոչ է անում իսրայելցիներին և պաղեստինցիներին առաջնահերթ դադարեցնել ռազմական գործողությունները, ապա բանակցություններով լուծել մնացած հարցերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրով. Իսրայելա-պաղեստինյան վեճի լուծումը «երկու պետություններ» ծրագրի իրականացնումն էՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը տագնապով է հետևում իրադարձություններին, քանի որ հակամարտության մասշտաբները կարող են աճել, այն կարող է նոր կողմեր ներառել;
Իր հերթին Ղեյթը, դարձյալ ամենից հրատապը համարելով հրադադար սահմանելը, իրադրության վատթարացման պատճառ է համարել բանակցային ուղու բացակայությունը և նշել, որ նման իրադարձությունները կշարունակվեն, քանի դեռ Պաղեստինյան հարցը մնում է չլուծված։
Մինչ աշխարհի երկրները մտահոգություն և տագնապ են արտահայտում իսրայելա - պաղեստինյան թեժացած հակամարտության կապակցությամբ, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին շնորհավորել է Իսրայելի վրա հարձակումներ գործած պաղեստինցի զինյալներին և «հաղթանակ» է անվանել այդ գրոհները, նշելով, որ «դա դիմադրության դրսևորում է ու պայքար է սիոնիստական ռեժիմի դեմ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էբրահիմ Ռայիսին «հաղթանակ» է անվանել պաղեստինցիների հարձակումն Իսրայելի վրաԻ դեպ, The Wall Street Journal -ը գրել է, որ Իրանի հատուկ ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչները մասնակցել են Իսրայելի վրա պաղեստինյան արմատական «Համաս» խմբավորման հարձակման կազմակերպմանը: ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հերքել է այս տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ Թեհրանը մասնակցություն չի ունեցել Իսրայելի վրա հարձակում ծրագրելուն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ WSJ. «Իրանը մասնակցել է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման կազմակերպմանը»