Մատչելիության հղումներ

Իսրայելի ԶՈՒ ԳՇ պետ. «Առջևում երկարատև բարդ կռիվներ են»


Իսրայելի ԶՈւ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերցի Հալևի, արխիվ
Իսրայելի ԶՈւ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերցի Հալևի, արխիվ

Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերցի Հալևին ասել է, թե առաջիկայում դժվար օրեր են սպասվում:

«Իսրայելի պետությունը և բանակը պատասխանում են «Համաս»-ի հանցավոր և դաժան ոճրագործություններին: Նրանք սպանել են խաղաղ բնակիչներին: Մենք հարձակվում, հետապնդում և ոչնչացնում ենք բոլոր նրանց, ովքեր կատարել են այդ հանցանքները, և կշարունակենք դա անել», - ասել է Հալևին:

Նրա խոսքով՝ Իսրայելը ծանր գին է վճարում, զոհվում են իսրայելցի զինվորներ: Նա հավաստիացրել է, որ Իսրայելը կհաղթի:

«Սա պատերազմ է, մենք կհասնենք մեր նպատակներին, առջևում երկարատև բարդ կռիվներ են», - ասել է գեներալ-լեյտենանտ Հալևին:

XS
SM
MD
LG