Մատչելիության հղումներ

Եգիպտոսը միջնորդում է իսրայելցիների և պաղեստինցիների առճակատումը դադարեցնելու համար


Իսրայելի բանակի հրասայլը, 9 հոկտեմբերի, 2023թ.
Իսրայելի բանակի հրասայլը, 9 հոկտեմբերի, 2023թ.

Եգիպտոսը ջանքեր է գործադրում «Համաս»-ի կողմից գերեվարված իսրայելցիներին Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ փոխանակելու համար: Եգիպտոսն առաջարկում է նաև հնարավոր փոխանակման ընթացքում հրադադար հայտարարել։

Կահիրեն սպասում է Իսրայելի և «Համաս»-ի պատասխանին: Այդ մասին հաղորդել է Sky News Arabia հեռուստակայանը:

Կահիրեն կենտրոնացել է կանանց և երեխաների ազատ արձակման վրա: Խոսքն Իսրայելում պաղեստինցի գերիների փոխանակման մասին է իսրայելցիների հետ, որոնց «Համաս»-ը պատանդառել է Իսրայելի հարավում «Ալ-Աքսա փոթորիկ» ռազմական գործողության ժամանակ։

«Համաս»-ը համաձայն է, սակայն ներկայացրել է նախապայման, որ ազատ արձակվող կանանց թվում չլինեն իսրայելական բանակի պայմանագրային կամ ժամկետային զինծառայողներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG