Էբրահիմ Ռայիսին «հաղթանակ» է անվանել պաղեստինցիների հարձակումն Իսրայելի վրա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի, արխիվ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին շնորհավորել է Իսրայելի վրա հարձակումներ գործած պաղեստինցի զինյալներին և «հաղթանակ» է անվանել այդ գրոհները: Այդ մասին Ռայիսին ասել է Թեհրանում՝ Իրանի կառավարության նիստում:

«Դա դիմադրության դրսևորում է, պայքար է սիոնիստական ռեժիմի դեմ, Պաղեստինի ժողովրդին, պաղեստինցի զինվորներին, պաղեստինյան խմբավորումներին, ամբողջ մահմեդական համայնքին պետք է շնորհավորեն այս հաղթանակի համար», - հայտարարել է Ռայիսին:

Իրանն աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որոնք ողջունել են Գազայից Իսրայելի տարածքների հրթիռակոծությունները և ներխուժումները հրեական ավաններ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

WSJ. «Իրանը մասնակցել է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման կազմակերպմանը»Իրանն իր աջակցությունն է հայտնում Իսրայելի դեմ հարձակմանը