Թուրքիան նոր հարվածներ է հասցնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից անցած գիշեր իրականացված հարվածների հետևանքով առնվազն 14 քուրդ զինյալներ են սպանվել Սիրիայի հյուսիսում, տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ հարձակումները իրականացվել են այն շրջաններում, որտեղ նախորդ տարիներին թուրքական բանակը հատուկ գործողություններ էր նախաձեռնել։

Սիրիացի քրդերի դեմ հարձակումները մեկնարկեցին շաբաթասկզբին, այն բանից հետո, երբ ենթադրաբար Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ առնչություններ ունեցող զինյալները հարձակում իրականացրեցին Անկարայում՝ Թուրքիայի Ներքին գործերի նախարարության շենքի հարևանությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարայում՝ Ներքին գործերի նախարարության շենքի մոտ, ահաբեկիչը պայթեցրել է իրեն