Մատչելիության հղումներ

Իրանի նախագահն այցելում է Սիրիա՝ 12 տարվա ընդմիջումից հետո


Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադ, Թեհրան, 8-ը մայիսի, 2023թ.
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադ, Թեհրան, 8-ը մայիսի, 2023թ.

Ավելի քան 12 տարվա ընդմիջումից հետո Իրանի նախագահն այցելում է Սիրիա:

Էբրահիմ Ռաիսիի և Բաշար Ասադի երկկողմ բանակցությունների գլխավոր թեման, ինչպես հաղորդվում է, դաշնակից երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնումն է:

Ռաիսիի այցը տեղի է ունենում Իրանի և նրա տարածաշրջանային մրցակից Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վերականգնման ֆոնին։

Սիրիական քաղաքացիական պատերազմի ընթացքում Դամասկոսից երես թեքած արաբական երկրներն այժմ ճանապարհային քարտեզ են մշակում՝ սիրիական պատերազմին վերջ դնելու և Սիրիան արաբական խմբին վերաինտեգրելու հարցով:

XS
SM
MD
LG