Անկարայի կենտրոնում՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարության շենքի մոտ, կիրակի առավոտյան անհայտ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ քաղաքացին մահացել է պայթյունից, նրա հանցակիցը սպանվել է ոստիկանների կողմից։ Նախարարը սա որակել է ահաբեկչության փորձ։
Ըստ ԶԼՄ-ների՝ երկու հոգի մեքենայով մոտեցել է շենքին ու պայթյուն իրականացրել։ Երկու ոստիկան վիրավորվել է։
Ներքին գործերի նախարարության կողքին գտնվում է Թուրքիայի խորհրդարանի շենքը։ Այսօր այնտեղ պետք է մեկնարկի արձակուրդից հետո առաջին նստաշրջանը։