Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին:
Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակի հաղորդմամբ՝ «Բաբայանը չի բողոքել պահման պայմաններից», նշել է, որ «բուժզննում է անցել»։
Հաղորդագրության համաձայն՝ Բաբայանին հատկացվել է փաստաբան, ինչպես նաև «գրադարանի օգտագործման և տեղեկատվության հասանելիության համար նա ապահովվել է ակնոցով»։
Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ձերբակալվել է սեպտեմբերի 30-ին։ Ըստ Ադրբեջանի իրավապահների՝ Բաբայանի դեմ 2020 թվականի հոկտեմբերի 28-ին քրեական գործ է հարուցվել «պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու, սկսելու և վարելու, վարձկանների ներգրավելու, զինված հակամարտության ժամանակ միջազգային հումանիտար իրավունքի նորմերը խախտելու, հանցավոր հրաման տալու կամ անգործության, ահաբեկչություն կազմակերպելու, ազգամիջյան թշնամանք հրահրելու» հոդվածներով:
Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 28-ի առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ընդգրկված է Ադրբեջանի սև ցուցակում, և որ ադրբեջանական կողմը պահանջել է ժամանել Բաքու համապատասխան հետաքննության համար։ «Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի»,- գրել էր Բաբայանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բաքուն շարունակում է ձերբակալել ու մեղադրանքներ առաջադրել Արցախի ղեկավարության ներկայացուցիչներինԱդրբեջանը ձերբակալել է Դավիթ Բաբայանին Դավիթ Բաբայանը հանձնվում է Ադրբեջանի իրավապահներին