Մատչելիության հղումներ

Բաքուն հայտարարում է 300 հոգու նկատմամբ միջազգային հետախուզման մասին, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանի ու Ջալալ Հարությունյանի


Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված, այսօր ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել «Գյանջայի խաղաղ բնակչության վրա հրթիռակոծությունների և 44-օրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակիչների սպանությունների հետ կապված»։ Ադրբեջանի գլխավոր դատախազը հավելել է, որ 300 հոգի հետախուզման մեջ է, նրանցից չորսը ձերբակալված են։

Արցախի նախագահի խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն է ձերբակալված, նրան մեղադրանք է առաջադրվել։ Ծանր հոդվածներով մեղադրանք է առաջադրվել 2015-2018 թվականներին Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանին։

Բացի Լևոն Մնացականյանից ու Դավիթ Բաբայանից, Ադրբեջանը ձերբակալել ու 4 ամսով կալանավորել է նաև Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին ու Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

XS
SM
MD
LG