Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ձերբակալել է Դավիթ Բաբայանին


Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ձերբակալված է, հայտնում է Ադրբեջանի դատախազությունը:

Ադրբեջանական կողմը հիշեցնում է, որ Բաբայանի դեմ 2020 թվականի հոկտեմբերի 28 -ին քրեական գործ է հարուցվել մի քանի հոդվածներով՝ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու, սկսելու և վարելու, վարձկանների ներգրավվելու, միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտում զինված հակամարտության ժամանակ, հանցավոր հրաման տալու կամ անգործության, ահաբեկչություն կազմակերպելու, ազգամիջյան թշնամանք հրահրելու:

Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 28-ի առավոտյան էր ֆեյսբուքյան իր էջում գրել, որ ընդգրկված է Ադրբեջանի սև ցուցակում, և որ ադրբեջանական կողմը պահանջել է ժամանել Բաքու համապատասխան հետաքննության համար։ «Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի» ,- գրել էր Դավիթ Բաբայանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG