Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի կապի և տեղեկատվական անվտանգության հատուկ պետական ծառայությունը միջոցներ է ձեռնարկել գերատեսչությունների աշխատանքը կառավարելու և տեղեկատվության փոխանակումն ապահովելու համար:
Ստեփանակերտում (ինչպես գործակալությունն է նշում՝ Խանքենդիում), Մարտակերտի (ադրբեջաներեն՝ Ագդերեի) և Խոջալուի (Իվանյանի) շրջաններում այդ ծառայությունը տեղադրել և շահագործման է հանձնել TETRA հատուկ ռադիոկապի ցանցը։
ԱՊԱ-ն նշում է, որ անցած ամիսներին AzStateNet ցանցի միջոցով Ղարաբաղի և «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջաններում գործող 15 պետական կառույցներին տրամադրվել են տվյալների փոխանակման և ինտերնետի կապուղիներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այսօր Ստեփանակերտում հանդիպելու են Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները