Մատչելիության հղումներ

Միլլի Մեջլիսն առաջարկում է պարգևատրել նախագահ Իլհամ Ալիևին


Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան, արխիվ:
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան, արխիվ:

Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան այսօրվա նիստում նշել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը հիմա ավելի իրատեսական է դարձել:

Նիստին ներկա պատգամավորները «տեղական հակաահաբեկչական օպերացիան» գնահատել են որպես պատմական հաղթանակ և առաջարկել են պարգևատրել նախագահ Իլհամ Ալիևին:

Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան նշել է, թե Հարավային Կովկասում կայունության շրջանը մոտ է, ապա սպառնալիք է հնչեցրել:

«Նրանք, ովքեր մեզ թարս են նայում, հավակնություններ ունեն մեր հողերի նկատմամբ, նրանք, ովքեր չեն կարողանում մարսել մեր հաջողությունը, երբեք չպետք է մոռանան, որ կա երկաթե բռունցք»,- սպառնացել է խոսնակը:

XS
SM
MD
LG