Մատչելիության հղումներ

Հասանգուլիև. «Ղարաբաղից ժամանակին վտարված ադրբեջանցիները շուտով կվերաբակեցվեն Խանքենդիում»


Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևը, արխիվ:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևը, արխիվ:

Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի փոխնախագահ Գուդրաթ Հասանգուլիևն այսօրվա նիստում ասել է, թե «հայերը որոշեցին հեռանալ Ղարաբաղից, որովհետև ամաչում են նայել մեր աչքերին»:

Նրա խոսքով՝ այն հայերի փոխարեն, ովքեր չեն ցանկանում ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը և լքում են Ղարաբաղը՝ կբնակեցվեն ժամանակին այդ շրջանից վտարված ադրբեջանցիները:

«Այդ մարդիկ շուտով պետք է վերաբնակեցվեն Խանքենդիում (Ստեփանակերտ) և այլ շրջաններում»,- ասել է Ադրբեջանի խորհրդարանի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի փոխնախագահ Հասանգուլիևը։

XS
SM
MD
LG