Այսօր ժամը 12-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել 91 հազար 448 բռնի տեղահանված անձ։ Այդ մասին ժամը 16-ին ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ տվյալ պահի դրությամբ նրանց թիվը հասել է շուրջ 93 հազարի։
Ժամը 12-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 19 հազար 103 տրանսպորտային միջոց։
Հաշվառված անձանց թիվը կազմում է 69 հազար 916, նշեց վարչապետի խոսնակը։
Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ պետության տրամադրած կեցավայրերից օգտվողների թիվը ժամը 12-ի դրությամբ 20 հազար 306 էր, իսկ ժամը 16-ի դրությամբ՝ 23 հազար 433։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր ժամը 10-ի դրությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 88 հազար 780 բռնի տեղահանված