Եվլախում ընթանում է Ադրբեջանի և Ղարաբաղի հայ բնակիչների ներկայացուցիչների հերթական հանդիպումը, հայտնում է APA գործակալությունը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ադրբեջանական կողմից հանդիպմանը ներկա են նախորդ հանդիպումների մասնակից, բանագնաց, խորհրդարանի պատգամավոր Ռամին Մամեդովը, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը և հատուկ առաքելության աշխատակից Իլկին Սուլթանովը, ղարաբաղյան կողմը ներկայացնում են Սերգեյ Մարտիրոսյանը (ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրեն) և Դավիթ Մելքումյանը (Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ)։
Ադրբեջանական տելեգրամյան ալիքները նաև տեսանյութ են հրապարակել․
Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների մեկնարկից օրեր անց Ղարաբաղի հայերն ու Ադրբեջանի ներկայացուցիչները նախ հանդիպեցին Եվլախում, ապա Իվանյանում (Խոջալու)։