Երեկ Լեռնային Ղարաբաղից Երևանի հիվանդանոցներ տեղափոխված 23 վիրավորներից 4-ի առողջական վիճակը ժամը 12:00 դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ըստ Հայաստանի առողջապահության նախարարության՝16 վիրավորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացիներն արդեն Հայաստանում ենՎիրավորների տեղափոխումը Հայաստան իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հատկացված շտապօգնության մեքենաներով՝ համապատասխան բուժանձնակազմի աջակցությամբ:
Երեկ հաղորդվեց, որ առաջիկայում ևս նախատեսվում է ծանր վիրավորում ստացած անձանց տեղափոխում Հայաստան։
Այսօր Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ծանրաբեռնված վիճակի ու խցանումների պատճառով ներկայում հնարավոր չէ կազմակերպել ծանր ու ծայրահեղ ծանր վիրավորների տեղափոխում, անհրաժեշտ բժշկական պարագաների և հումանիտար բեռների ներմուծում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բոլոր ցանկացողներն Արցախից կտեղափոխվեն Հայաստան, սահմանված ժամկետներ չկան․ տեղեկատվական շտաբ