Մատչելիության հղումներ

Կեսգիշերի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել 1510 անձ


Արցախցիները ժամանում են Հայաստան, Կոռնիձոր, 24-ը սեպտեմբերի, 2023թ.
Արցախցիները ժամանում են Հայաստան, Կոռնիձոր, 24-ը սեպտեմբերի, 2023թ.

Կիրակի օրը՝ կեսգիշերի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 1510 անձ, հաղորդում է ՀՀ կառավարությունը:

Նրանցից 1060-ի վերաբերյալ հաշվառման տվյալները, ըստ հաղորդագրության, ամփոփված են, իսկ 450-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:

1060 հաշվառվածներից 503-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 557-ին հատկացվել է կառավարության կողմից առաջարկված կեցավայր, մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է:

Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG