Ադրբեջանի նախագահականը հաղորդել է, որ որպես Եվլախի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հերթական քայլ՝ ապահովվել է Ստեփանակերտի էլեկտրականության անջատումը հայկական էներգահամակարգից և միացումը Ադրբեջանի համակարգին։
Ըստ Ալիևի գրասենյակի՝ քաղաքի էլեկտրականությունն արդեն վերականգնվել է:
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հաստատել է մայրաքաղաքի էլեկտրամատակարարման վերականգնման փաստը։
Ադրբեջանական APA գործակալությունն էլ հաղորդում է, թե ադրբեջանական բանակը տարածել է Մարտակերտում Ադրբեջանի դրոշը բարձրացնելու կադրերը։
Լեռնային Ղարաբաղի իշխանությունն այս տեղեկությունները դեռ չի մեկնաբանել: