Հայ-ամերիկյան զորավարժությունների ընթացքի մասին ո՛չ հայկական, ո՛չ ամերիկյան կողմը տեղեկություններ չեն հայտնում

Սեպտեմբերի 11-ից մեկնարկած հայ-ամերիկյան զորավարժությունների անցած 5 օրերի ընթացքի մասին ոչ հայկական և ոչ էլ ամերիկյան կողմը որևէ տեղեկություն չեն հայտնում։ Խաղաղապահ Բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում զորավարժություններին մասնակցում են 85 ամերիկացի ու 175 հայաստանցի զինվորականներ։

Չնայած երկուստեք զսպվածությանը՝ հայ-ամերիկյան զորավարժությունների շուրջ Ռուսաստանի զգուշացումներին ավելացան Իրանից հնչող մտահագությունները։ ինչպես Իրանի արտգործնախարարն էր ընդգծել՝ «հայ-ամերիկյան զորավարժությունները կարող են էլ ավելի բարդացնել իրադրությունը տարածաշրջանում»։

Արդյո՞ք Իրանը իրապես մտահագվելու առիթ ունի հայ-ամերիկյան զորավարժություններով

Ինչպես Հայաստանում ԱՄՆ-ը դեսպանատուն էր մանրամասնել՝ այսօրինակ վարժանքներ Հայաստանում էլի են ացնկացվել՝ 2003, 2006 և 2008 թվականներին»:

«Հայաստանը պետք է հաշվի առնի Իրանի դիրքորոշումը»

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ Իրանի համար այս զորավարաժությունները որևէ սպառնալիք չեն ներկայացնում, պարզապես Թեհրանը օգտագործում է առիթը՝ իր դիրքորոշումը բարձրաձայնելու համար, շեշտելով, որ տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունն անցնկալի է իր համար։

«Այո՛, սա մի իրավիճակ է հայ-ամերիկյան պաշտպանական գործակցության, որն արդեն երկու տասնամյակ և ավելի պատմություն ունի, և այս տեսանկյունից որևէ նոր բան չկա, որը կարող է անմիջական սպառնալիք ստեղծել Իրանի համար։ Պարզապես այսօր մենք տեսնում ենք, թե աշխարհաքաղաքական իրավիճակն ինչպիսի զգայուն շերտեր է առաջ բերել միջազգային հարաբերություններում և նաև ռեգիոնի վրա իր ազդեցությամբ, և այստեղ հասկանալի է, որ Իրանն իր մտահոգությունն արտահայտում է ավելի լայն և ավելի նուրբ շերտերը հաշվի առնելով», - ասաց Բադալյանը։

Վերլուծաբանը միաժամանակ նշում է՝ Հայաստանը պետք է հաշվի առնի Իրանի դիրքորոշումը, պարզաբանի առկա իրողությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլև ավելացնում է. Ռաիսի

Երևանն, ըստ վերլուծաբանի, չպետք է ռիսկային գործոն ստեղծի հարևան Թեհրանի համար, հաշվի առնելով, որ Իրանը չափազանց կարևոր դերակատար, ուժային կենտրոն և գործընկեր է, որի հետ Հայաստանն ունի ընդհանուր շահեր և հետաքրքրություններ նաև անվտանգային ոլորտում։

«Եվ սա, բնականաբար, պահանջում է փոխադարձ աշխատանքի և պարզաբանումների այնպիսի կայուն մի մեխանիզմ, որը չստեղծի հայ-իրանական հարաբերության չհասկացվածության միջավայր։ Հայաստանի համար դա արդեն հավելյալ անվտանգության սպառնալիք կարող է լինել», - ասաց Բադալյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի պաշտպանության նախարարի պնդմամբ՝ «հայ-ադրբեջանական պատերազմ չի լինի»