Մոսկվան ելնում է նրանից, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամները պետք է հավատարիմ մնան իրենց դաշնակիցների հետ վարժանքների պրակտիկային։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով սեպտեմբերի 11-ից Հայաստանի տարածքում անցկացվող հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները։
«Հայաստանը դաշնակից է ՀԱՊԿ-ում, մենք ելնում էինք և շարունակում ենք ելնել նրանից, որ դաշինքի ոգով անհրաժեշտ է հավատարիմ մնալ այս միության անդամների հետ վարժանքների պրակտիկային», - նշել է նա։
«Իհարկե, մենք ուշադրություն հրավիրեցինք սրա վրա: Մենք մեր հայ դաշնակիցների՝ Հայաստանում դաշնակիցների ամենալուրջ ուշադրությունը հրավիրեցինք այն փաստի վրա, որ մենք դա ընկալում ենք որպես մտահոգության տարր»,- հավելել է Ռյաբկովը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանի տարածքում կանցկացվեն Հայաստանի և Միացյալ Նահանգների Eagle Partner 2023 համատեղ զորավարժությունները։