Ստեփանակերտը հերքում է կասեցված ամրաշինական աշխատանքների մասին Բաքվի հերթական հաղորդումը

Արցախի ՊՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները սեպտեմբերի 8֊ին ժամը 00:25֊ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործոսությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է, հայտարարում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

Արցախի ռազմական գերատեսչությունը կրկին ընդգծում է, որ «Ադրբեջանի ՊՆ֊ն կեղծ հաղորդագրությունների տարածմամբ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն»։

Վերջին շրջանում Բաքուն նման հաղորդումներ է հրապարակում, Ստեփանակերտն էլ՝ հերքում օրական մի քանի անգամ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանական կողմը տեղեկատվական հենք է նախապատրաստում հերթական սադրանքի համար. ՊԲԲաքուն այս անգամ էլ պնդում է, թե ամրաշինական աշխատանքներ է կանխել Ասկերանի շրջանում, ՊԲ-ն հերքում էՊԲ-ն հերթական ապատեղեկատվություն է որակում Բաքվի հաղորդումը