Մատչելիության հղումներ

ՊԲ-ն հերթական ապատեղեկատվություն է որակում Բաքվի հաղորդումը


Պաշտպանության բանակը հերքում է Բաքվի հաղորդումը, թե ՊԲ ստորաբաժանումները Քարվաճառի շրջանում փորձել են ամրաշինական աշխատանքներ իրականացնել, ադրբեջանական կողմն էլ խափանել է դրանք։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7-ին, ժամը 07:50 -ի սահմաններում փորձել են Քարվաճառի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է», - ասված է Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրույթունում։

XS
SM
MD
LG