Մատչելիության հղումներ

Բաքուն այս անգամ էլ պնդում է, թե ամրաշինական աշխատանքներ է կանխել Ասկերանի շրջանում, ՊԲ-ն հերքում է


Բաքուն այսօր երկրորդ հաղորդում է տարածում՝ պնդելով, թե ամրաշինական աշխատանքներ է կանխել այս անգամ Ասկերանի շրջանում։

Ստեփանակերտը Բաքվի հաղորդումը հերթական ապատեղեկատվություն է որակել։

«Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7-ին, ժամը 10:05 -ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ և որոնք իբր խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում», - ասված է Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Այսօր ավելի վաղ Բաքուն հաղորդել էր, թե ժամը 07:50 -ի սահմաններում ՊԲ-ն փորձել է Քարվաճառի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում։

Ստեփանակերտը Բաքվի այս հաղորդումը ևս ապատեղեկատվություն էր որակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG