Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հնդկաստանում այսօր հանդիպել է Հնդկաստանի վարչապետի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ:
Ըստ ԱԽ գրասենյակի՝ Գրիգորյանն ու Դովալը քննարկել են տիեզերական արդյունաբերության ոլորտում հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը, հայ-հնդկական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը և մի շարք ոլորտներում հարաբերությունները զարգացնելու հեռանկարները:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային զարգացումներին առնչվող հարցեր։ Արմեն Գրիգորյանը Աջիթ Դովալին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը և կարևորել դրա հաղթահարման համար միջազգային համայնքի ներգրավվածությունը:
Հայ-հնդկական հարաբերությունները նկատելիորեն ակտիվացան 44-օրյա պատերազմից հետո։ Անցած տարվա ամռանից կողմերը սկսեցին հրապարակավ խոսել ռազմական համագործակցության մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արմեն Գրիգորյանն օգոստոսի 28-ին կմեկնի Հնդկաստան