Ռուսաստանն անում է ամեն հնարավորը, որպեսզի մյուս երկրները, այդ թվում՝ Չինաստանը և Հնդկաստանը «շարժվեն դեպի Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչման ճանապարհով», Ցխինվալում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։
Կարասինը Հարավային Օսիայում մասնակցում է Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանից անջատված տարածքի ճանաչման 15-ամյակի միջոցառումներին։
«Ռուսաստանը տրամադրել է և կշարունակի տրամադրել Հարավային Օսիային համապարփակ աջակցություն՝ պետականաշինության, անվտանգության, տնտեսական և սոցիալական զարգացման գործում», - հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։
Չինաստանը և Հնդկաստանը ճանաչում են Վրաստանի տարածքային ամբողջականությունը։
Հուլիսի վերջին Պեկինն ու Թբիլիսին ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հայտարարություն են ընդունել։ Դրանում կողմերը վերահաստատում են հարգանքը բոլոր երկրների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանը պատասխանում է Աբխազիան և Հարավային Օսիան Ռուսաստանին միացնելու Մեդվեդևի սպառնալիքներին