Ադբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է երեք հայ երիտասարդների հետ կապված Հայաստանի արտգործնախարարության օգոստոսի 28-ի հայտարարությանը։
«Մեղադրանքներ տարածելով, թե հայ քաղաքացիներ են առևանգվել, որոնք իրականում ձերբակալվել են Լաչինի անցակետում՝ Էնթիկ և ռասայական թշնամություն տարածելու, նաև ադրբեջանական դրոշը անարգելու հիմքով Ադրբեջանում հարուցված քրեական գործից հետո, ինչպես նաև կասկածի տակ դնելով Ադրբեջանի ինքնիշխան տարածքում տեղադրված անցակետի օրինականությունը, Հայաստանը ցույց է տալիս, որ չի հարգում իր միջազգային պարտավորությունը», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։
Բաքուն պնդում է, թե «հումանիզմի սկզբունքից ելնելով», դադարեցրել է քրեական հետապնդումը նշված երեք անձանց նկատմամբ՝ հաշվի առնելով նրանց տարիքը և այն, որ «անկեղծորեն զղջացել են իրենց արարքների համար»:
Ադրբեջանական կողմը երեկ Լաչինի անցակետում առևանգել է Հայաստան մեկնող երեք երիտասարդի։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ձերբակալված Ալեն Սարգսյանը, Լևոն Գրիգորյանը և Վահե Հովսեփյանը տասնօրյա վարչական կալանքի են ենթարկվելու, ինչից հետո կվտարվեն Ադրբեջանից: Բաքուն նրանց մեղադրում է Ադրբեջանի դրոշը հրապարակավ անարգելու մեջ: Տղաները Հայաստան էին տեղափոխվում՝ շարունակելու իրենց ուսումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ձերբակալված երիտասարդները», ըստ Բաքվի, տասնօրյա վարչական կալանքի են ենթարկվելու, ապա վտարվեն ԱդրբեջանիցԵրեկ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Լաչինի անցակետից երեք երիտասարդների առևանգումը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կոպտագույն խախտում և բացահայտ արհամարհանք է համարել՝ միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների աներկբա և հասցեական կոչերին։
Հիշեցնելով նաև բժշկական օգնություն ստանալու նպատակով Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը՝ Հայաստանի արտգորնախարարությունը շեշտել է՝ տարբեր կեղծ պատրվակներով տեղի ունեցած այս միջադեպերը թույլ են տալիս հիմնավոր մտավախություն ունենալ, որ Ադրբեջանն անթաքույց կերպով ծրագրում է հավաքական պատժի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ողջ ժողովրդին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի նախագահը երաշխավորում է՝ Լաչինի միջանցքից առևանգված երեք ուսանողները շուտով կլինեն Ստեփանակերտում