Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ «այսօր Լաչինի անցակետում ձերբակալված» Ալեն Սարգսյանը, Լևոն Գրիգորյանը և Վահե Հովսեփյանը տասնօրյա վարչական կալանքի են ենթարկվելու, ինչից հետո կվտարվեն Ադրբեջանից: Բաքուն նրանց մեղադրում է Ադրբեջանի դրոշը հրապարակավ անարգելու մեջ:
Պաշտոնական Ստեփանակերտը այսօր հայտնեց երեք երիտասարդների առևանգվելու մասին անցակետից։ Նրանք Հայաստան էին տեղափոխվում՝ շարունակելու իրենց ուսումը։
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը «Ազատության» հետ զրույցում աբսուրդ էր որակել մեղադրանքը՝ դա անվանելով ադրբեջանական հերթական շոուն՝ Արցախի ժողովրդին վախեցնելու համար։