Ադրբեջանական «Թրենդ» գործակալության տեղեկություններով` այսօր Լաչինի անցակետում ձերբակալված հայերի թիվը հասնում է երեքի։
Գործակալության պնդմամբ` նրանք 2021 թվականին համացանցում հայտնված մի տեսագրության հերոսներն են։ Դրանում, ըստ «Թրենդ»-ի մի խումբ հայ ֆուտբոլիստներ տեսախցիկների առջև պղծել էին Ադրբեջանի դրոշը։
«Միջադեպի առթիվ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դեռ 2021-ին քրեական գործ էր հարուցել», - հաղորդում է ադրբեջանական լրատվամիջոցը՝ չբացառելով, սակայն, որ ձերբակալված երիտասարդները կարող են վարչական տույժի ենթարկվել, ինչից հետո նրանց կարող են արտաքսել Հայաստան։