Օգոստոսի 14-ին Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մասնակից «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կալանավորվել ու տեղափոխվել է կալանավայր, «Ազատությանը» փոխանցեցին՝ Գլխավոր դատախազությունից։
Վարորդը մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խոշոր վթար Երևան-Գյումրի ճանապարհին. 11 մարդ զոհվել է, 5-ի կյանքին վտանգ է սպառնումԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «ԶԻԼ» բեռնատար և Volkswagen մարդատար ավտոմեքենաների բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 6 մարդ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել էր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օգոստոսի 14-ի վթարից տուժած ևս մեկ քաղաքացի է մահացել հիվանդանոցում