Արցախից այսօր 10 բուժառուներ տեղափոխվել են Հայաստան

Արցախից այսօր 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան։

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 8 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին։

Նախարարությունը նշում է, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 34 երեխա, 2-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 91 հիվանդ, 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում իրավիճակը անելանելի է. հիվանդների դեղերը գրեթե վերջացել են, ՀՀ տեղափոխվելն էլ խնդիր է