Լավրովը ժամանել է ՀԱՀ՝ BRICS-ի գագաթնաժողովին

ՌԴ նախագահ Սերգեյ Լավրովը BRICS-ի հավաքի ժամանակ, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին։

Գագաթնաժողովին հրավիրված էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա մասնակցությունը, սակայն, երկար ժամանակ կասկածի տակ էր՝ Միջազգային քրեական դատարանի կողմից տրված կալանքի օրդերի պատճառով: Հուլիսի 19-ին հայտնի դարձավ, որ Պուտինի փոխարեն գնալու է Լավրովը։ Հուլիսի 30-ին Պուտինը Ռուսաստանում մնալու իր որոշումը ձևակերպեց այսպես. - «Չեմ կարծում, որ իմ ժամանումը BRICS-ի գագաթնաժողովին ավելի կարևոր է, քան հիմա Ռուսաստանում մնալը»։

BRICS-ի ընդլայնումը կլինի այսօր բացվող գագաթնաժողովի գլխավոր թեման։

BRICS-ը հիմնադրվել է 2006 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակում՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի էկոնոմիկայի նախարարների մասնակցությամբ։

2009-ից ի վեր BRICS-ի երկրների ղեկավարներն ամեն տարի հանդիպում են պաշտոնական գագաթնաժողովների ժամանակ: BRICS-ի նախորդ՝ 14-րդ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2022-ի հունիսի 24-ին Չինաստանում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պուտինը Յոհանեսբուրգ չի մեկնի, ուր նրան ձերբակալություն է սպառնում Կրեմլի պնդմամբ՝ Հարավաֆրիկյան Հանրապետությանը չի ասվել, թե Պուտինի ձերբակալությունը կնշանակի պատերազմ հայտարարել Ռամաֆոսան ՄՔԴ-ից խնդրում է Պուտինին չձերբակալելու թույլտվություն