Իրանը հայտ է ներկայացրել միանալու զարգացող տնտեսությունների խմբին՝ BRICS-ին:
Իրանի անդամակցությունը BRICS խմբին, որը ներառում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան, «հավելյալ օգուտներ կբերի երկու կողմերին», - հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը, հաղորդում է Reuters-ը:
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան էլ ասել է, որ խմբին միանալու հայտ է ներկայացրել նաև Արգենտինան։
Կազմակերպությունը հիմնադրվել է 2006 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակում՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի էկոնոմիկայի նախարարների մասնակցությամբ։ Բացի գագաթնաժողովներից, հանդիպումներ են անցկացվում արտգործնախարարների, ֆինանսների նախարարների և այլ մակարդակներով։