Մատչելիության հղումներ

Լավրովը Քեյփթաունում կմասնակցի BRICS-ի ԱԳ նախարարների հավաքին


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվա, արխիվ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվա, արխիվ

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը կմասնակցի հունիսի 1-2-ը Հարավաֆրիկյան Հանրապետության օրենսդրական մայրաքաղաք Քեյփթաունում կայանալիք BRICS-ի արտգործնախարարների ժողովին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

BRICS կազմակերպության անդամներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը:

Զախարովայի փոխանցմամբ` կազմակերպության արտգործնախարարները կքննարկեն միջազգային օրակարգի հրատապ թեմաները:

«Հատուկ ուշադրություն կհատկացվի այս տարվա օգոստոսի 23-24-ը կայանալիք «հնգյակի» գագաթնաժողովի կազմակերպման հարցերին», - ասել է խոսնակը:

Արտգործնախարարների ժողովին հրավիրյալների կարգավիճակով կմասնակցեն նաև մի շարք զարգացող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները:

XS
SM
MD
LG