Այսօր առաջին անգամ ըստ հաստատված չվացուցակի կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան թռիչքները

Այսօր առաջին անգամ ըստ հաստատված չվացուցակի կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները, հաղորդում է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը:

Հաղորդագրության համաձայն՝ սահմանված ժամանակին «Զվարթնոց» օդանավակայանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Կապանի «Սյունիք» օդանավակայանում և ըստ ժամանակացույցի Կապանից մեկնել Երևան։

Կապան-Երևան չվերթի օդանավում ուղևորների մեջ են նաև Սյունիքի մարզպետի տեղակալն ու խորհրդականը։

«Բոլոր նրանք , ովքեր կցանկանան մեկնել Կապան օդանավով, արդեն ունեն այդ հնարավորությունը, իր հերթին, հաղորդում է «Ատլանտիս» ընկերությունը, որը զբաղվելու է տոմսերի վաճառքով:

Օգոստոսի 19-ին ն ներկայացուցչական չվերթով Կապան էին ժամանել Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ մասնակցելու քաղաքի օրվա տոնական միջոցառումներին:

Դրանից երկու օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապան թռիչքից, օդանավակայանում շրջայցից ու կանոնավոր թռիչքներ սկսելու հայտարարությունից ընդամենը ժամեր անց ադրբեջանական կողմից անհայտ անձը ավտոմեքենայով եկել էր օդակայանի հարակից տարածք, երեք կրակոց արձակել ու հեռացել, փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արայիկ Հարությունյանը և Արմեն Գրիգորյանը ներկայացուցչական չվերթով ժամանեցին ԿապանՎաղը իրականացվելու է ուղևորափոխադրում Երևան-Կապան-Երևան երթուղով. Քաղավիացիայի կոմիտեԳիշերը Ադրբեջանի տարածքից անհայտ անձը երեք կրակոց է արձակել Կապանի օդակայանի ուղղությամբ. ՀՀ ԱԱԾ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիք` Երևան-Կապան ավիաչվերթով

Մանրամասները տե՛ս այստեղ