Ուկրաինական կողմը հայտնել է, թե առավոտյան ռուսական երկու Ка-52 ուղղաթիռ են խոցել, մեկը՝ Բախմուտի շրջանում, մյուսը՝ Զապորոժիեում։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական զորքերը հարձակողական գործողություններ են իրականացնում տարբեր ուղղություններով, սակայն լուրջ բեկումներ չեն նկատվել։
Բախմուտի ուղղությամբ ռուսական զորքերն անհաջող կերպով փորձել են առաջխաղացում կատարել Դոնեցկի մարզի Բոգդանովկա շրջանում։
Բացի այդ, Դոնեցկի մարզում ուկրաինական զորքերը շարունակում են հետ մղել ռուսական ստորաբաժանումների առաջխաղացումը Ավդեևկա և Մարյինկա շրջաններում։
Միևնույն ժամանակ, ուկրաինական ուժերը շարունակում են հարձակողական գործողություն իրականացնել Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղություններում և համախմբվել ձեռք բերված գծերում, հայտնում է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինական կողմը հայտարարում է նոր տարածքի ազատագրման մասինԵրեկ ուկրաինական կողմը հայտնել էր Ուրոժայնոյե գյուղն ազատագրելու մասին։ Ուկրաինական ուժերի 35-րդ ծովային բրիգադի զինծառայողները համապատասխան տեսագրություն են հրապարակել.
«Ուկրաինայի ծովային հետևակի ստորաբաժանումները շարունակում են հաջողությամբ ազատագրել բնակեցված տարածքները՝ գյուղ առ գյուղ, փողոց առ փողոց, տուն առ տուն»։
Կիևը F-16-ները չի ստանա ո՛չ աշնանը, ո՛չ ձմռանը
Ամեն դեպքում, ըստ ռազմական փորձագետների, լուրջ փոփոխություն ռազմի դաշտում դեռ չկա՝ ուկրաինացիները փորձում են առաջ գնալ հարավում, դա ստացվում է ավելի դանդաղ, քան ակնկալվում էր հակահարձակումից առաջ: Ուկրաինայի իշխանությունները հակահարձակման դանդաղ ընթացքի պատճառներից մեկը համարում են արևմտյան սպառազինության պակասը։ Մասնավորապես, Կիևը հայտարարում է, թե այդքան սպասված F-16 կործանիչները չի ստանա ոչ աշնանը, ոչ էլ նույնիսկ ձմռանը։
Ուկրաինան աշնանը կամ ձմռանը չի կարողանա ամերիկյան F-16 կործանիչներ ստանալ արևմտյան դաշնակիցներից։ Այս մասին ուկրաինական հեռուստատեսության եթերում հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Իգնատը։
Այդ կործանիչների հետ մեծ հույսեր կային, Իգնատի խոսքով՝ դրանք կարող էին դառնալ երկրի հակաօդային պաշտպանության մի մասը և օգնել պաշտպանվել ռուսական հրթիռներից ու անօդաչու թռչող սարքերից:
Միաժամանակ, պաշտոնյան նշել է, որ ուկրաինացի օդաչուների ու անձնակազմի պատրաստման հարցը «գործնականում սկսել է տեղից շարժվել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընտրվել են F-16 ինքնաթիռի օդաչուների պատրաստման ամերիկյան դասընթացների առաջին 8 ուկրաինացիներըԱվելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել էր, որ ուկրաինացի օդաչուների ուսուցումը F-16 ինքնաթիռներով կսկսվի օգոստոսին։
Միևնույն ժամանակ, ըստ Politico-ի, ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը կսկսվի միայն այս տարվա վերջին, իսկ առաջին ինքնաթիռը Ուկրաինա կժամանի 2024 թվականի գարնանից ոչ շուտ։
Իսկ մինչ այդ, Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան մտադիր է զգալիորեն մեծացնել մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։
«Նման հարցերի պատասխանը ներառում է մեր աշխատանքը գործընկերների հետ՝ ապահովելու անհրաժեշտ անօդաչու սարքերի և համակարգերի մատակարարումը, ինչպես նաև աշխատանքն այստեղ՝ Ուկրաինայում։ Մենք զգալիորեն ավելացնում ենք սեփական արտադրությունը», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Ավելի վաղ ուկրաինական կողմը պայմանավորվել էր թուրքական «Բայրաքթար» ընկերության հետ Ուկրաինայի տարածքում անօդաչուների գործարան հիմնելու և դրանք արտադրելու մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Baykar ընկերությունը Ուկրաինայում ԱԹՍ-ների արտադրության թույլտվություն է ստացելԿիևը շարունակում է ժխտել զիջումների գնալու հնարավորությունը
Կիևը, ինչպես գրում են արևմտյան դիտորդները, չի հանձնվում և շարունակում է ժխտել զիջումների գնալու հնարավորությունը:
ՆԱՏՕ-ի պաշտոնյան ներողություն է խնդրել Ուկրաինայից տարածքային զիջումների մասին իր խոսքերի համար: Նորվեգական հրատարակությանը տված հարցազրույցում կազմակերպության գլխավոր քարտուղարի անձնական գրասենյակի տնօրեն Ստիան Յենսենն ասել է, որ իր հայտարարությունը Ուկրաինայում իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարների վերաբերյալ ավելի լայն քննարկման մի մասն է, և որ ինքը չպետք է օգտագործեր այդպիսի պարզեցված ձևակերպում:
Երեքշաբթի օրը «Արենդալի շաբաթ» բանավեճի ժամանակ Յենսենն ասել էր. - «Կարծում եմ՝ լուծումը կարող է լինել Կիևի կողմից տարածքը զիջելը և դրա դիմաց ՆԱՏՕ-ին անդամակցելը»: Այս խոսքերը հարուցել էին Կիևի սուր քննադատությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը «բացարձակ անընդունելի» է համարում որոշակի տարածքներ զիջելու դիմաց ՆԱՏՕ-ին անդամակցելու խոսակցություններըԻր հերթին, դաշինքի գլխավոր քարտուղարն այսօր շեշտել է․ թե ՆԱՏՕ-ն կաջակցի Կիևին մինչև հաղթանակ։ Միաժամանակ, Ստոլտենբերգը խոստովանել է, որ ՆԱՏՕ-ում շարունակվում են ներքին քննարկումներն այն մասին, թե ինչպես վերջ տալ այս պատերազմին և հասնել խաղաղության տարածաշրջանում։