Մատչելիության հղումներ

Անօդաչուներով գիշերային նոր հարձակումներ Օդեսայի և Նիկոլաևի շրջանների վրա


Ուկրաինա - Անօդաչուն հարվածել է հացահատիկի ամբարին Օդեսայի նավահանգստային շրջանում, 16-ը օգոստոսի, 2023թ.
Ուկրաինա - Անօդաչուն հարվածել է հացահատիկի ամբարին Օդեսայի նավահանգստային շրջանում, 16-ը օգոստոսի, 2023թ.

Ուկրաինայի զինված ուժերը հաղորդում են կամիկաձե անօդաչու սարքերով Ռուսաստանի գիշերային նոր հարձակումների մասին:

Հաղորդագրության համաձայն՝ թիրախը եղել է Օդեսայի շրջանի նավահանգստային ենթակառուցվածքը, հարվածները հասցվել են «Շահեդ-136/131» տիպի անօդաչու սարքերով։

Ըստ ուկրաինացի զինվորականների՝ հարավարևելյան ուղղությամբ մի քանի ալիքներով հարձակումներ են իրականացվել, Օդեսայի և Նիկոլաևի շրջաններում խոցվել է 13 գրոհային անօդաչու թռչող սարք։

Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ Դանուբի նավահանգիստներից մեկին հարվածների հետևանքով վնասվել են պահեստներ և ամբարներ։ Հաջորդած հրդեհները մարվել են, տուժածներ չկան, Կիպերի խոսքերն են մեջբերում ուկրաինական լրատվամիջոցները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել այս հաղորդումը։ Ռուսաստանը հուլիսի կեսերից հարվածներ է հասցնում Օդեսայի շրջանին՝ պնդելով, որ թիրախավորում է անանձնակազմ նավերը:

XS
SM
MD
LG