Մատչելիության հղումներ

Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում 9444 խաղաղ բնակիչ է զոհվել. ՄԱԿ


ՄԱԿ-ը հաստատել է, որ Ուկրաինայի դեմ արդեն մեկ տարուց ավելի շարունակվող ռուսական հարձակման ընթացքում 9 հազար 444 խաղաղ բնակիչ է զոհվել։ Նրանց թվում 545 երեխա կա, հայտարարել է Մարդու իրավունքների գծով հանձնակատարի գրասենյակը, հավելելով, որ վիրավորների թիվն անցնում է 16 հազարից։

Միջազգային փորձագետները միաժամանակ նշում են, որ տուժածերի մասին իրական տվյալները կարող են ավելի մեծ լինել, քանի դեռ անհնար է հավաստի տեղեկություն ստանալ մի շարք շրջաններից, որտեղ վերջին շրջանում ինտենսիվ մարտեր են ընթանում։

XS
SM
MD
LG