Մատչելիության հղումներ

Ուկրաինական կողմը առաջընթաց է գրանցել հարավային երկու հիմնական ճակատներում. The New York Times


Ամերիկյան հեղինակավոր The New York Times թերթը արձանագրել է ուկրաինական հակահարձակման հաջողությունը առնվազն երկու ուղղությամբ։

Ուկրաինացի զինվորականները «տակտիկապես իմաստալից» առաջընթաց են գրանցել Ուկրաինայի հարավի երկու հիմնական ճակատներում, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով վերլուծաբաններին, ուկրաինացի պաշտոնյաներին և ռուս զինվորական բլոգերներին:

Հրատարակության տվյալներով՝ ուկրաինական զորքերը վերահսկողության տակ են վերցրել 16-ից 20 կիլոմետր տարածք Բերդյանսկի ու Մելիտոպոլի ուղղությամբ։

Պարբերականը հայտնում է, որ ուկրաինական զորքերը ամրացել են Դոնեցկի շրջանի ավերված Ստարոմայորսկոյե գյուղի տարածքում, որի ազատագրման մասին հայտնի դարձավ հուլիսի վերջին, և շարժվում են դեպի Ուրոժայնոյե գյուղ է.

Ինչպես նշում է The New York Times-ը, եթե ուկրաինական զինված ուժերը կարողանան ճեղքել Ուրոժայնոյեի միջով, ապա նրանք կհայտնվեն 80 կիլոմետր հեռավորության վրա Ազովի ծովում ռուսների գրաված երկու խոշոր նավահանգստային քաղաքներից՝ Բերդյանսկից և Մարիուպոլից։

Օգոստոսի 13-ի գիշերը վերլուծաբանները հայտնել են, որ մարտերը շարունակվել են Ուրոժայնոյե գյուղի հարավային մասում։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը օգոստոսի 13-ի առավոտյան հայտարարել էր, որ ռուսական զորքերը «անհաջող փորձեր են կատարել՝ վերականգնելու կորցրած դիրքերը Ուրոժայնոյե շրջանում»։

Ուկրաինական բանակը օգոստոսի 8-ին վճռական գրոհ է ձեռնարկել Ուրոժայնոյեի վրա։ Գյուղի ազատագրումը կարող է ստիպել ռուսական զորքերին հետ քաշվել դեպի հարավ՝ պաշտպանության երկրորդ գիծ։

Արևմուտքի ռազմական ստրատեգներն ու քաղաքական գործիչները, սակայն, չնայած ուկրաինացիների այս հաջողություններին, կարծում են, թե պատերազմը կարող դեռ երկար տևել։ Նրանք արդեն սկսում են մտածել ուկրաինական հակահարձակման մասին, որը կարող է սկսվել 2024 թվականի գարնանը, գրում է Wall Street Journal- ը:

Ըստ թերթի, այս ծրագրերը խոսում են աճող գիտակցման մասին, որ առանց ներկայիս հակահարձակման մեծ հաջողության ռազմական գործողությունները կարող են դեռ երկար շարունակվել:

Արևմուտքում հույս ունեին, որ Ուկրաինայի զինված ուժերի հաջող հակահարձակումը կօգնի մինչև ձմեռ խաղաղ բանակցություններ սկսել, սակայն այժմ, փորձագետների կարծիքով, դրա հավանականությունը ցածր է, գրում է WSJ-ը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG