ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի նախօրեին կայացած ճեպազրույցում Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը, պատասխանելով «Թուրան» գործակալության հարցին, Ադրբեջանի իշխանություններին կրկին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը։
«Մենք խորապես մտահոգված ենք մնում Լաչինի միջանցքը շարունակական փակ մնալու կապակցությամբ, հատկապես որ այն փակ է առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների համար։ Հումանիտար երթևեկության դադարեցումը, մեր կարծիքով, վատթարացնում է հումանիտար իրավիճակն ու խարխլում խաղաղ գործընթացում վստահություն կառուցելու գործադրվող ջանքերը։ Մենք Ադրբեջանի կառավությանը կոչ ենք անում վերականգնել առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ երթևեկությունը այդ միջացքով», - ասել է Պետդեպարտամենտի փոխխոսնակը՝ նշելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի օրը նիստ է գումարելու Ղարաբաղի հարցով, և ակնկալում են, որ այնտեղ քննարկումները կշարունակվեն։
Պատելը խուսափել է պատասխանել, թե այդ հարցով ՄԱԿ-ում ի՞նչ դիրքորոշում ունի Միացյալ Նահանգները, ասելով, թե չի պատրաստվում հանդիպումից առաջ ընկնել։
«Բայց մենք հետևողականորեն ընդգծել ենք և կրկնել, որ ուղիղ երկխոսությունը կարևոր նշանակություն ունի լուծելու այդ երկարատև հակամարտությունը, և մենք կարծում ենք՝ ցանկացված ներգրավվածություն, որն ի վերջո խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովրդին, լավ բան կլինի և դրական քայլ առաջ»,- ասել է Վեդանտ Պատելը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ի՞նչ ակնկալել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից և ի՞նչ ընթացակարգ է նախատեսվում վաղվա նիստումՄԱԿ ԱԽ-ը վաղը արտակարգ նիստ կանցկացնի Լեռնային Ղարաբաղի հարցովՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի նախօրեին Ֆրանսիան ևս անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակման խնդրին։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան ասել է, որ Ադրբեջանի գործողությունները հակասում են պարտավորություններին, որոնք ստանձնել է կրակի դադարեցման համաձայնագրին համապատասխան, և վնաս են հասցնում բանակցային գործընթացին։ Նա նշել է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։ Կատրին Կոլոննան հավաստիացել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Նա նաև հայտնել է, որ Ֆրանսիան մտադիր է 3 միլիոն եվրո լրացուցիչ հատկացում կատարել տարածաշրջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Արցախում հումանիտար ճգնաժամի մանրամասներըԻսկ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ հեռախոսազրույցում նաև հատուկ կարևորվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը շտապ թուլացնելու ուղղությամբ ավելի վաղ համաձայնեցված քայլերի, այդ թվում մարդասիրական երթուղիների՝ ներառյալ Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հեռախոսազրույց են ունեցել Լավրովն ու Բայրամովը՝ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբԱպրիլին Ադրբեջանը անցակետ է տեղադրել Լաչինի միջանցում, որի մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ համաձայնություններում ոչ մի խոսք չկա, և տարբեր պատճառաբանություներով պարբերաբար փակում է ճանապարհը, իսկ վերջերս անցակետում Կարմիր Խաչի մեքենայից առևանգվեց 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը, որին Բաքվում մեղադրանք է առաջադրվել Ղարաբաղյան առաջին պատերազմի հետ կապված։ Ադբեջանական անցակետը Հակարիի կամրջին տեղադրված է ռուս խաղաղապահների հենակետից 20-25 մետր հեռավորության վրա։