Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հայտարարում է՝ հայ - ադրբեջանական սահմանային գոտում զորքերի անսովոր տեղաշարժ կամ կուտակում չի տեսնում։
X-ի (Թվիթեր) իր էջում առաքելությունը շեշտում՝ ամենօրյա ռեժիմով հետևում է ռազմական և անվտանգային իրավիճակին հայ - ադրբեջանական սահմանային գոտու երկայնքով պարեկություն իրականացնող 4 օպերատիվ բազաներից:
«Ելնելով տեղում առկա տեղեկատվությունից՝ չենք տեսնում զորքերի արտասովոր տեղաշարժ կամ կուտակում՝ հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ», - հայտարարել է Հայաստանում առաքելության իրականացնող Եվրամիության դիտորդական խումբը։
Եվրոպացի դիտորդների հայտարարությունը հնչում է հայկական կողմի հասցեին պաշտոնական Բաքվի մեղադրանքների ֆոնին։ Ադրբեջանի ԱԳՆ-ը նախօրեին պնդել է, թե իբր Հայաստանի Զինված ուժերը մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ են կենտրոնացրել հայ - ադրբեջանական սահմանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն և Անկարան զգուշացնում են Երևանին՝ «չդիմել ռազմական արկածախնդրության կամ սադրանքների»Պաշտոնական Երևանը հերքել է Բաքվի պնդումները, Հայաստանի ԱԳՆ-ը հայտարարել է՝ «ադրբեջանական կողմից Հայաստանին առնչվող ապատեղեկատվության տարածումը վկայում է տարածաշրջանում իրադրությունը լարելու Բաքվի մտադրության մասին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ապատեղեկատվության տարածումը վկայում է տարածաշրջանում իրադրությունը լարելու Բաքվի մտադրության մասին. ԱԳՆ