Մատչելիության հղումներ

Բաքուն նախազգուշացնում է՝ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը


Երևանը հերքում է սահմանին զորքի և զինտեխնիկայի կենտրոնացման մասին Բաքվի պնդումը:

«Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- հայտարարում է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը:

«Հայաստանը չի դադարեցրել իր տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ, և Ադրբեջանի տարածքային ամբողջականության բանավոր ճանաչումը տարբերվում է նրա գործողություններից», - ասվում է հայտարարության մեջ։

«2020 թվականին տեղի ունեցած պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղություն՝ հիմնված երկու երկրների կողմից միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման և հարգման վրա՝ օրինական շահերի հավասար և փոխադարձ հարգանքի հիման վրա։ Մյուս կողմից, Ադրբեջանը վարում է հայկական ծագումով Ղարաբաղի բնակիչների վերաինտեգրման քաղաքականություն՝ որպես իրավահավասար քաղաքացիներ՝ ապահովելով Ադրբեջանի Սահմանադրությամբ և մարդու իրավունքների բոլոր համապատասխան միջազգային մեխանիզմներով նախատեսված իրավունքներն ու ազատությունները, որոնց Ադրբեջանը մասնակցում է։ Միևնույն ժամանակ, դրսևորելով հավատարմություն այս բոլոր ոլորտներին, Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի այլ համընդհանուր փաստաթղթերով նախատեսված բոլոր օրինական միջոցներով», - նշված է հաղորդագրությունում:

Բաքուն հայտարարել է, թե «Ադրբեջանի տարածքում ապօրինաբար տեղակայված Հայաստանի զինված ուժերը վերջին շաբաթներին ուժեղացրել են ռազմաինժեներական աշխատանքները և այլ ռազմական գործունեությունը, ինչը միջազգային իրավունքի, ինչպես նաև Հայաստանի պարտավորությունների լուրջ խախտում է»:

Դրա հետ մեկտեղ, շարունակում է նախարարությունը, «վերջին օրերին Ադրբեջանի հետ չսահմանազատված սահմանի երկայնքով մեծ քանակությամբ սպառազինություն, զինտեխնիկա և Հայաստանի զինված ուժերի անձնակազմի կուտակում է նկատվում»։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սահմանին զորքի և զինտեխնիկայի կենտրոնացման մասին Բաքվի պնդումը, ինչպես նաև հերթական անգամ շեշտում, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG