Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության առաջին դիմումն է ստացել։ Այսօր փաստաթղթերն է ներկայացրել Հայաստանի եվրոպական կուսակցությունը։ Քաղաքապետի թեկնածուն կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն է։
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 13-ն է։ Քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ին, կտևի 24 օր։
Ընտրություններին մասնակցության մասին արդեն հայտարարել են Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, «Ապրելու երկրի» նախագահ Մանե Թանիդլյանը, «Լուսավոր Հայաստանից» Դավիթ Խաժակյանը, փաստաբան Նորայր Նորիկյանը, «Ուժը հայրենյացի» ցուցակը կգլխավորի Նելլի Հարությունյանը, «Մայր Հայաստան» դաշինքինը՝ Անդրանիկ Թևանյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն Տիգրան Ավինյանն է։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կգլխավորի «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը, ՀՅԴ-ն էլ հայտարարել է, որ առանձին ցուցակով չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ո՞վ կլինի Երևանի14-րդ քաղաքապետը