Հայաստանում տեղակայված ռուսական ուժերը զորավարժանք են անցկացրել

ՌԴ զինծառայողները, արխիվ, Գյումրի:

Հայաստանի տարածքում տեղակայված ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանման զինծառայողները զորավարժանք են անցկացրել, հայտնել է Ռուսաստանի զինված ուժերի Հարավային զինտարածքի մամուլի ծառայությունը:

Զորավարժությունների ընթացքում նրանք կատարել են բարձր լեռնային գոտու պոլիգոնում հետախուզության և իրավիճակի վերահսկման խնդիրներ։

Զինծառայողները տեղայնացվել են պայմանականորեն աղտոտված տարածքներ, զինվորականների կողմից իրականացվել են ախտահանման աշխատանքներ, տուժածներին պայմանականորեն ցուցաբերվել է բուժօգնություն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում ռուսական ռազմակայանի 50 ուղղաթիռներ ուսումնական թռիչքներ են կատարել