Մատչելիության հղումներ

Պապիկյանը հանդիպել է Արցախում ՌԴ խաղաղապահների նոր հրամանատարի և Մուրադովի հետ


Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի և Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդում է, որ զրուցակիցները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության ջանքերը, ինչպես նաև Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը:

Արցախում ռուս խաղաղապահների հրամանատարի պաշտոնում Վոլկովը փոխարինում է Գենադի Անաշկինին, ով խաղաղապահ զորախմբի հրամանատար էր նշանակվել անցած տարվա աշնանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG