Բաքվի և Երևանի միջև հապճեպ նախապատրաստված խաղաղության պայմանագիրը նոր կոնֆլիկտների հիմք կարող է դառնալ, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ 4-րդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
«Հապճեպ պատրաստված, հում խաղաղության պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին։ Ընդհակառակը՝ այն հետագա կոնֆլիկտների ու ողբերգությունների հիմք կդառնա» ,- ասել է դիվանագետն՝ ընդգծելով, որ առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված և երկուստեք ընդունելի որոշումների։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը հույս ունի շուտափույթ արդյունքների հասնել Երևանի հետ բանակցություններում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տպավորություն է՝ Բաքուն ուզում է սահմանը վիճարկող տեղ թողնող դրույթներով պայմանագիր ստորագրել, ապա տարածքային պահանջներ առաջադրել. վարչապետ