Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է համարել այս տարեվերջին Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը։
«Եթե մենք հայկական կողմից կառուցողական մոտեցում տեսնենք և ամենագլխավորը՝ եթե նրանք ամբողջովին դեն նետեն մեր տարածքային ամբողջականությունը վիճարկելու ձգտումները, ապա մենք կարող ենք շատ շուտ գտնել խաղաղ լուծումը, հնարավոր է նույնիսկ տարվա վերջում»,- ասել է Ալիևը Euronews-ի հարցազրույցում։