Իրանում մեկնարկել է Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլիի դատավարությունը։ Նրան առաջադրված մեղադրանքը նախաքննությունը վերաորակել է՝ լրտեսության փոխարեն նա մեղադրվում է լրտեսության մտադրության հոդվածով։
Ադրբեջանը բողոքում է դատավարության պայմաններից։
Արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն ասել է, որ Իրանի իշխանությունները չեն ապահովել Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչների մասնակցությունը դատավարությանը, ինչպես նաև թարգմանիչ չեն տրամադրել Սաֆարլիին։
Ֆարիդ Սաֆարլին այս տարվա փետրվարին Գերմանիայից մեկնել էր Իրան՝ հանդիպելու համալսարանական ընկերուհիներից մեկին, ում հետ միասին սովորել էին։ Մարտի 4-ից նրա գտնվելու վայրն անհայտ էր, երեք ամիս անց հայտնի դարձավ, որ Իրանում նա ձերբակալվել է և մեղադրվում է լրտեսության համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում անհետացած ադրբեջանցին ձերբակալված է, մեղադրվում է լրտեսության համար