Փետրվարի 20-ին Իրան ժամանելուց հետո անհետացած Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլին ձերբակալված է, Իրանի իրավապահները նրան մեղադրում են լրտեսության մեջ, հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Սաֆարլիի մոր հայտարարությունը։
Թե որ երկրի օգտին լրտեսության համար է մեղադրվում ադրբեջանցին, չի հստակեցվում։
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ձերբակալված ադրբեջանցու հարցով Բաքուն բանակցություններ է վարում իրանական կողմի հետ: