Շուրջ մեկ ամսից Երևանը կընտրի իր 14-րդ քաղաքապետին։ Կառավարության վերջին նիստում ավագանու ընտրությունների օրը որոշվեց՝ սեպտեմբերի 17։ Օգոստոսի 23-ից էլ Երևանը կհեղեղվի նախընտրական պաստառներով ու խոստումներով, բակային երթերում թեկնածուները երևանցիներին սեր կխոստովանեն ու հույսեր կտան։ Քարոզը կավարտվի սեպտեմբերի 15-ի կեսգիշերին։
«Մեր մանդատն այն է լինելու, որպեսզի հասկանանք, թե որքանով է մրցակցությունն արդար և որքանով են հանրության պատկերացումները, ցանկություններն արտահայտվում ընտրությունների արդյունքներում», - «Ազատությանը» փոխանցեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Իոաննիսյանն «Անկախ դիտորդ» առաքելության կազմում այս մի ընտրություններն էլ է դիտարկելու, ասում է՝ որոշ թեկնածուներ քարոզարշավ են սկսել ժամանակից շուտ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրիա թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Մանե Թանդիլյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահը։
«Ակնհայտ է, որ բոլոր թեկնածուները չեն կարող ունենալ հավասար պայմաններ, որովհետև ունեն տարբեր հանրային աջակցություն, ֆաունդռեյզինգի տարբեր հնարավորություններ ունեն, բայց ամեն դեպքում շատ կարևոր է, որպեսզի պետությունը բոլորի նկատմամբ հավասար վերաբերմունք ցուցաբերի, այդ թվում՝ գործող քաղաքապետի դե ֆակտո պաշտոնակատար Տիգրան Ավինյանի նկատմամբ», - ասաց Իոաննիսյանը։
Ովքեր են մասնակցելու ավագանու այս ընտրություններին, պարզ կդառանա օգոստոսի 3-ից, կուսակցություններն ու դաշինքները այդ օրվանից 10 օր ունեն իրենց ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով տանելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քաղաքապետի շուրջ տասը թեկնածուի անուն՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջՄինչև այժմ Արգիշտի 1 հասցե՝ Քաղաքապետարան մտնելու ցանկություն են հայտնել Ավինյանից, Թանդիլյանից բացի, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը , «Ուժը հայրենյաց» կուսակցության հիմնադիր Տիգրան Արզաքանցյանի տիկինը՝ Ռոտենբերգը և էլի անուններ։ Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վերադառնալու ցանկության մասին լուրեր շրջանառվում են, ինքը դեռ չի խոսել։ Պարզ չէ՝ խորհրդարանական ընդդիմությունը կմասնակցի քաղաքային իշխանության համար պայքարին, թե ոչ։
Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանի դիտարկմամբ՝ Հայաստանում ընտրակեղծքիները տեղամասերից դուրս են՝ քարոզարշավի անհավասար պայմաններ, ընտրակաշառք, վարչական ռեսուրսի չարաշահում։
«Այս ռիսկերը մենք շատ լուրջ ենք գնահատում և նախընտրական փուլում այս երևույթների վրա ենք փորձելու մեր ուշադրությունը կենտրոնացնել», - ասաց Իոաննիսյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ո՞վ կլինի Երևանի14-րդ քաղաքապետը