Մատչելիության հղումներ

Երևանում իշխանափոխության բոլոր հնարավորությունները կան. Մանե Թանդիլյան


«Ապրելու երկիր» կուսակցությունը համագործակցության եզր չի տեսնում «Քաղաքացիական պայմանագրի» հետ, «Ազատությանն» ասաց Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Դուք {«Ապրելու երկիր»} կուսակցության քաղաքապետի թեկնածուն եք մոտ երեք ամսից կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում, բայց ասում եք, որ դա իշխանությանն անվստահություն հայտնելու հանրաքվե է։ Այդ ինչպե՞ս։

Մանե Թանդիլյան. - Որովհետևս այս ընտրությունները նաև քաղաքական նշանակություն ունեն, և մեզ համար ակնհայտ է, և բոլոր հարցումներն են դա ցույց տալիս և մեր շփումը քաղաքացիների հետ, որ մեր ժողովուրդը, իսկ հատկապես Երևանում ապրող մեր քաղաքացիները չեն կիսում այն քաղաքականությունը, որ այսօր վարում է «Քաղաքացիական պայմանագիրը»։ Նույն 18 թվականին, երբ որ պիտի տեղի ունենային արտահերթ ընտրություններ, մինչ այդ տեղի ունեցան Երևանի ընտրությունները 18 թվականին, և այստեղ նույն «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարում էր, որ սա իրենց վստահության հանրաքվեն է, որն իրենց ուժ տվեց գնալու հաջորդ ընտրություններին։

Կարևոր եմ համարում, որ հենց երևանցին այդ նույն 18 թվականի համատեքստում և պատասխանատվության վերաբերվի այս ընտրություններին, և այն, որ ամբողջ ժողովուրդը դեմ է իրենց վարած արտաքին և ընդհանրապես քաղաքական ուղղություններին, որը ցույց են տալիս բոլոր հարցումները, պիտի նաև դա ցույց տան ընտրությունների միջոցով։ Ինչո՞ւ, որովհետև նախ նշեցի, որ սա նաև քաղաքական ընտրություն է, բայց իրենք կարողանում են և անում են դա, յուրաքանչյուր ընտրություն և ստացած մանդատ վերածել իրենց ամենակարողության, ամենաթողության մանդատի, որովհետև 21 թվականի ընտրություններին, երբ որ իրենք հաջողեցին, սկսեցին անել քայլեր, որոնց մանդատը չեն ստացել այդ նույն ընտրությունների ժամանակ։ Արտաքին քաղաքականության մասին է խոսքը, և արդարացնել, բացատրել, որ դե, լավ չէին հասկացել «անջատում հանուն փրկության» համատեքստը, հիմա այլ բան ենք անում, և անել ճիշտ հակառակը, բայց բոլորին ցույց տալով, թե իրենք ունեն 21 թվականի մանդատ, ահա, սա «Քաղաքացիական պայմանագրի» մասին է, հետևաբար երևանցիները որպես նաև մայրաքաղաքի բնակիչներ պատասխանատվություն ունեն նաև ամբողջ հայության առջև՝ ցույց տալու, որ հաշտ չեն այն ամենի հետ, ինչ այսօր կատարվում է արտաքին քաղաքական և ընդհանրապես քաղաքականության մեջ «Քաղաքացիական պայմանագրի» միջոցով։ Այլապես եթե այլ բան անի երևանցին, նրանք սա մեկնաբանելու են այն կերպ, որ ամեն ինչ բոլորի համար հասկանալի հեշտ է։

Այս ընտրություններում երևանցիներն ունեն բոլոր հնարավորությունները՝ քաղաքային, քաղաքական, պետական, իշխանափոխություն անել Երևանում։ Այս առումով մենք կարմիր գծեր ունենք, որ նախկին բարքերին վերադարձ չի լինելու, և ներկան պիտի փոխվի։

«Ազատություն». - Իսկ եղե՞լ են փորձեր՝ ընդդիմադիր բևեռը համախմբելու, այլ ուժերի հետ համագործակցելու։

Մանե Թանդիլյան. - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցելու եզր չունենք։ Մնացած ուժերը, որոնք կհաղթահարեն շեմը, քննարկման առարկա է։

«Ազատություն». -Ինչո՞ւ այդ կարմիր գծերի մեծ չկան նախկինները։

Մանե Թանդիլյան. - Մեզ համար կարմիր գիծ է Արցախը, մեզ համար կարմիր գիծ է այն, որ նախկին բարքերին վերադարձ չի լինելու, և ներկան պիտի փոխվի, և հետևաբար սրա մեջ տեղավորվում են այն հնարավորությունները, որոնք կարող է և ստեղծվեն։

XS
SM
MD
LG